Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Արմեն Մուրադյանը Երևանի անեսթեզիոլոգներին և ռեանիմատոլոգներին հանձնարարել է ներկայացնել նոր չափորոշիչներ

Արմեն Մուրադյանը Երևանի անեսթեզիոլոգներին և ռեանիմատոլոգներին հանձնարարել է ներկայացնել նոր չափորոշիչներ
02.04.2016 | 10:34

Անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների մասնագիտական գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր են քննարկվել Երևանի առաջատար մասնագետների հետ հանդիպման ընթացքում: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին են ներկայացվել մայրաքաղաքում ծառայության ամենօրյա աշխատանքում հանդիպող խնդիրները, ծանր հիվանդների վարման ընթացքն ու արդյունքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արմեն Մուրադյանը, անդրադառնալով մասնագիտական շարունակական զարգացման հարցին, նշել է, որ Հայաստանի առողջապահության բնագավառում ներդրվում է Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ և բուժաշխատողների հավաստագրում: Նա տեղեկացրել է, որ 2016 թվականի մայիսից կսկսվի առաջին բուժաշխատողների հավաստագրումը, իսկ 2021 թվականից սկսած, այն բուժաշխատողները, որոնք մինչ այդ հավաստագրված չեն լինի, փաստացի կզրկվեն մասնագիտական գործունեություն իրականացնելու հնարավորությունից:
Հաշվի առնելով, որ անեսթեզիոլոգիան առողջապահության ամենաբարդ և միաժամանակ ամենապահանջված ուղղություններից է, ուրվագծվել են նաև ծառայության զարգացման ուղիները: ՀՀ առողջապահության նախարարն ընդգծել է, որ առաջնային է ոլորտի չափագրման, ծառայությունում գործելակարգերի և ուղեցույցների ներդրման հարցը:
Հանգամանալից անդրադարձ է կատարվել անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանը։ Նախարարը մայրաքաղաքի առաջատար անեսթեզիոլոգներին և ռեանիմատոլոգներին հանձնարարել է կարճ ժամկետում ներկայացնել առաջարկներ, մշակել ծառայության բարելավման համար անհրաժեշտ չափորոշիչներ: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բուժաշխատողների պաշտպանվածությանը, իրավական այլ կարևոր հարցերի:

Դիտվել է՝ 1391

Մեկնաբանություններ